Մշակույթ

Մահացել է Հարի Փոթերի մասին կինոշարքում Հագրիդին մարմնավորած Ռոբի Քոլթրեյնը

72 տարեկան հասակում մահացել է Հարի Փոթերի մասին կինոշարքում Հագրիդին մարմնավորած դերասան Ռոբի Քոլթրեյնը: Այս մասին հայտնում է  BBC-ն։ 

Դերասանի մահվան մասին տեղեկությունը բրիտանական հրատարակությանը հաստատել է նրա գործակալը․ «Հավանաբար, Ռոբիին տասնամյակներ շարունակ կհիշեն որպես Հագրիդ... իր դերի համար, որը ուրախություն պատճառեց ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին», - ասել է Քոլթրեյնի գործակալը։ 

Դերասանը 2006 թվականին արժանացել է OBE մրցանակի։