ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լորիս Ճգնավորյանի 85-ամյակի կապակցությամբ
Մշակույթ
13 Հոկտեմբերի 2022, 10:49ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի 85-ամյակի կապակցությամբ։
«Սիրելի՛ մաեստրո,
Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:
Դուք, հիրավի, մեր ժամանակակից երաժշտարվեստի այն արվեստագետներից եք, որը հայտնի է իր գործունեությամբ ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ մշակույթի զարգացման և զորացման գործում:
Ձեր հեղինակած ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր երկրներում` Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր` ամենուր արժանանալով մեծ ընդունելության և բարձր գնահատականի:
Արվեստասեր հասարակությունը Ձեզ մշտապես հիշելու է նաև որպես մի շարք բարեգործական նախաձեռնությունների հեղինակ: Դրանցից ամենանշանակալին, անշուշտ, երկրաշարժից հետո Ձեր «Ուխտագնացություն դեպի Գյումրի» նախաձեռնությունն էր, որի նպատակն ավերված Գյումրիում մշակութային կյանքը վերականգնելն ու Մշակութային ակադեմիայի ստեղծումն էր:
Սիրելի՛ մաեստրո, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ»,- ասված է ուղերձում:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն