Մշակույթ

Մահացել է նկարիչ Դմիտրի Վրուբելը՝ «Եղբայրական hամբույր» գրաֆիտիի հեղինակը

Բեռլինում 62 տարեկան հասակում վախճանվել է նկարիչ Դմիտրի Վրուբելը` խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի և ԳԴՀ ղեկավար Էրիխ Հոնեկերի՝ «Եղբայրական hամբույր» գրաֆիտիի հեղինակը։ Նա ունեցել է գրաֆիտիների բազմաթիվ այլ հայտնի աշխատանքներ:

Ըստ ԶԼՄ-ների՝ նկարչի մահվան պատճառը կորոնավիրուսից առաջացած բարդություններն են եղել: