Մշակույթ

Queen խմբի համահիմնադիր Բրայան Մեյը սեպտեմբերին կայցելի Հայաստան

Starmus VI Armenia-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ 

«Հայտարարում ենք արդեն պաշտոնապես` սեպտեմբերի առաջին տասնօրյակը շատ թեժ է լինելու. Այս սեպտեմբերին Բրայան Մեյը գալիս է Հայաստան՝ #StarmusVI փառատոնի շրջանակներում։ 

Սեպտեմբերի 7-ին նա հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։

Համերգի բացումը՝ Նեմրա և Մոնսերատ Մարտի»։