Մշակույթ

Բյուջեից գումար կհատկացվի Արթուր Գրիգորյանի և Ֆերդինանտ Մանուկյանի մահարձանների պատրաստման համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ գումար է հատկացվելու ԿԳՄՍ նախարարությանը ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահարձաններիի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար։

Ինչպես նշված է վարչապետի որոշման մեջ, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի (Արտաշես Գրիրգորյան) մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Արթուր Գրիգորյանի (Արտաշես Գրիգորյան) այրուն` Իրինա Մկրտչյանին տրամադրելու նպատակով, կտրամադրվի  2277.41 հազ. դրամ։  

Նույնքան գումար նույն նպատակով հատկացվելու է նաև Ֆերդինանտ Մանուկյանի այրուն` Էմմա Մանուկյանին։