Իրանում ձերբակալվել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Ջաֆար Փանահին
Մշակույթ
12 Հուլիսի 2022, 16:02Թեհրանում ձերբակալվել է բազմաթիվ համաշխարհային կինոմրցանակների դափնեկիր, ռեժիսոր և տեղացի ընդդիմադիր Ջաֆար Փանահին: Mehr գործակալությունը հայտնել է, որ նրան ձերբակալել են իրանական դատախազության շենքում, որտեղ նա ցուցմունք է տվել մեկ այլ ռեժիսոր, նախկինում կալանավորված Մոհամադ Ռասուլոֆի գործով: Փանահին վերջին շաբաթվա ընթացքում երրորդ կալանավորված կինեմատոգրաֆիստն է դարձել երկրում:
2010-ին ռեժիսորը ձերբակալվել էր հակակառավարական ակցիաներին մասնակցելու համար. նրան դատապարտել էին 6 տարվա ազատազրկման։ Սակայն Փանահին մի քանի տարի տնային կալանքի տակ էր և շարունակում էր ֆիլմ նկարահանել։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն