Մշակույթ

«Լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել». Տիգրան Հեքեքյան

«Հայաստանի փոքրի երգիչներ»  երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին:

«Հայաստանի փոքրիկ երգիչների» Ֆեյսբուքի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Երջանիկ եմ, որ ունեմ այսչափ սիրող ընկերներ, բարեկամներ և երկրպագուներ: Հայտնում եմ, որ լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել: Իմ մասին ցանկացած հավաստի տեղեկություն կարող եք ստանալ ինձ համար շատ սիրելի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչների» ֆեյսբուքյան էջից: Ջերմ ողջույներով և սիրով՝ Տիգրան Հեքեքյան»:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ  հունիսի 21-ին Տիգրան Հեքեքյանն ավտովթարի է ենթարկվել և հիվանդանոցում է: