Մշակույթ

Երևանում կտեղադրվի Օհան Դուրյանի կիսանդրին. ավագանին հաստատեց որոշումը

Երևանի ավագանու որոշմամբ հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին կտեղադրվի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում։

Որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի գրությունը։

Օհան Դուրյանի այրու գլխավոր խնդրանքն այն է, որ կիսանդրու ստեղծումը վերապահվի ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։

Ավագանու անդամները հետաքրքրվեցին, թե ինչու մաեստրոյի ձեռքին փայտիկ չի նախատեսվում։ Հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը մեկնաբանել է. «Օհան Դուրյանի դեպքում այդ փայտիկը միշտ բացակայել է։ Նա մի հետաքրքիր արտահայտություն ուներ՝ ավելի լավ է պարտիտուրն ունենաս գլխուդ մեջ, քան գլուխդ մտցնես պարտիտուրի մեջ։ Այսինքն՝ պիտի ամեն ինչ անգիր իմանաս, որ վերապրես»։