Արտիստի ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ չկան
Մշակույթ
17 Հունիսի 2022, 14:29ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները չեղարկելու վերաբերյալ հանրային քննարկման ներկայացված օրինագծին։
Նրա խոսքով, չկան արտիստի ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ. «Կարծիքներ կան, որ ժողովրդական արտիստի, վաստակավոր արտիստի համար չկան չափանիշներ: Կարծում եմ՝ ավելորդ դասակարգում է առաջանում, բայց մենք պահպանել ենք, և կարծում եմ՝ կմնա, ասենք՝ մշակույթի վաստակավոր գործիչ, գիտության վաստակավոր գործիչ: Կարծում եմ՝ մշակույթի գործիչների բարձրագույն գնահատականները պետք է լինեն մշակութային մրցանակների նվաճումը. տարբեր համերգներ, փառատոներ, մրցույթներ»:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն