Մշակույթ

ԱԳ նախարարն ու Բուլղարիայի մշակույթի նախարարը մշակույթի բնագավառում համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարար Աթանաս Աթանասովը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2022-2025թթ. համագործակցության մասին ծրագիրը։