Մշակույթ

Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը

80 տարեկան հասակում մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։

Քոթանջյանը ծնվել էր 1942 թվականին Թբիլիսում, 1946-ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։

1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում և այստեղից էլ սկսվել է նրա կարիրան։

Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում․ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։