Մշակույթ

Բրիտանական «Guardian»-ն անդրադարձել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին

Բրիտանական The Guardian էլեկտրոնային պարբերականն անդրադարձել է հայկական «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին՝ «Աբսուրդիստական ​​հայկական երգիծանքն արհամարհում է Խորհրդային Ռուսաստանը» վերնագրով։ «Մենք ենք, մեր սարերը» կցուցադրվի Լոնդոնի «Cine Lumiere» կինոթատրոնի մեծ էկրաններին մայիսի 10-ին և Klassiki սթրիմինգային ծառայությամբ՝ սկսած մայիսի 10-ից։ Հոդվածում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում ֆիլմի անզուգական, ուրախ և դառը, իրական լինելուն։  

1969 թվականին նկարահանված ֆիլմի սցենարիստը հայ գրող Հրանտ Մաթևոսյանն է, որն ադապտացրել է իր իսկ վեպը, իսկ ռեժիսորը Հենրիկ Մալյանն է։ Առակ՝ իշխանության և պետության մասին։ Ֆիլմի սկիզբն ազդարարող շրջադարձը բավականին փայլուն է. հիանալի մոնտաժ 1960-ականներին տեղի ունեցած բոլոր դեպքերի՝ փոփ երաժշտություն, պար, սպորտ: Բայց այս ամենն ավարտվում է կտրուկ անցումով դեպի Հայկական լեռնաշխարհի լուռ գյուղական մի աշխարհ, որտեղ 4 հովիվ իրենց ծանր գոյությունն են ապահովում, ինչպես իրենց նախնիներն էին անում՝ Իշխանը՝ Ֆրունզիկ Մկրտչյան, Պավլեն՝ Խորեն Աբրահամյան, Ազատը՝ Ավագ Շերենց և Զավենը՝ Արմեն Այվազյան։ 

Հոդվածն անդրադարձել է ֆիլմի՝ խորամանկ և փիլիսոփայական հումոր ունենալուն, օրենքի` երգիծանք լինելուն։ Իսկ ոչխարներն էլ համարում է երկիմաստ խորհրդանիշ՝ արդյոք նրանք իշխանության պահանջած կոնֆորմիզմի համա՞ր են, թե՞ վայրի են, աննկուն ու անկառավարելի։