Հասարակություն

Չինաստանն այս տարի առաջին անգամ կգերազանցի ԵՄ-ին

Ընկերության վերլուծաբանները ենթադրում են, որ Չինաստանը միջնաժամկետ հեռանկարում կպահպանի այդ դիրքը։ Կանխատեսվում է նաեւ, որ Չինաստանն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ միասին կմնա խոշորագույն երեք տնտեսական բլոկներից մեկը: Բացի այդ, Հնդկաստանի տնտեսությունը կարող է աճել մինչեւ $3 տրիլիոն, իսկ Սահարայից հարավում գտնվող Աֆրիկայի երկրների բոլոր տնտեսությունները կարող են հասնել $2 տրիլիոնի: PwC-ն ակնկալում է, որ 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 4,5%։ Հիմնական սցենարը ենթադրում է տնտեսական ակտիվության որոշակի դանդաղում այս տարվա առաջին եռամսյակում, ինչը հետագայում կփոխհատուցվի աճի ավելի բարձր տեմպերով: Հոռետեսական սցենարում դիտարկվում է տնտեսական ակտիվության զգալի դանդաղում կամ պոտենցիալ կրճատում Հյուսիսային կիսագնդի որոշ երկրներում առաջին եռամսյակում: