Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

Բրիտանիան հակատանկային հրթիռներ է մատակարարել Ուկրաինային

Միջազգային

20 Հունվարի 2022, 16:08

Մեծ Բրիտանիան մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռներ Է մատակարարել Ուկրաինային: Հունվարի 19-ին հայտնել Է Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունն Ուկրաինային թեթեւ հակատանկային պաշտպանական սպառազինություն կմատակարարի «ինքնապաշտպանության» համար: «Մենք Ուկրաինայի զինված ուժերին հազարավոր թեթեւ հակատանկային հրթիռներ ենք ուղարկել… Ուկրաինացիները հպարտ ինքնիշխան ազգ են, եւ նրանք պատրաստ են պաշտպանելու իրենց հայրենիքի յուրաքանչյուր թիզը»,-Հիփին հայտարարել Է LBC ռադիոյի եթերում։ 

Հետևեք մեզ Telegram-ում