Միջազգային

Բլինքենը կարող է մասնակցել Անթալիայի ֆորումին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի օրը հայտարարեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ փոխայցելությունների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Մենք հեռախոսային խոսակցություններ ունեցանք, ես Բլինքենին հրավիրեցի Թուրքիա՝ դիվանագիտական ​​ֆորումի, նա խոստացավ նայել իր ծրագիրը։ Վաշինգտոն մեկնելով կցանկանայի քննարկել ընթացիկ խնդիրները։ Մենք պայմանավորվեցինք փոխայցելությունների մասին, ժամկետները կհամաձայնեցվեն ավելի ուշ»,- ասել է նախարարը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Վերջին անգամ ԱՄՆ պետքարտուղարը՝ ի դեմս Մայք Պոմպեոյի, աշխատանքային այցով Թուրքիա էր այցելել 2020 թվականի վերջին։ Սակայն, այն ժամանակ նա չհանդիպեց թուրք պաշտոնյաների հետ։ Փոխարենը Ստամբուլում նա բանակցել է միայն Բարդուղիմեոս պատրիարքի հետ։