Ռետրո

Արևմուտք-Ռուսաստան «պատերազմը» սկսվեց 15 տարի առաջվա Պուտինի ելույթով

Փետրվարի 10-ին լրանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2007թ. Մյունխենյան ելույթի 15 ամյակը։ ՌԴ նախագահն այդ ելույթն ունեցավ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում՝ ըստ էության, անակնկալի բերելով արևմտյան քաղաքականության ճարտարապետներին։ Դրա վառ վկայությունն էր հաջորդ օրը «Los Angeles Times» պարբերականի ծավալուն անդրադարձն ու ծաղրական քննադատությունը՝ ուղղված ՌԴ նախագահին՝ հոդվածը վերնագրելով «Ոջիլ, որը մռնչում է» (“The louse that roared”)։

Պուտինի ելույթը սկիզբ դրեց Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների սրմանը և նոր՝ «Սառը պատերազմ 2.0» փաստացի մեկնարկին՝ հանգելով Վրացական պատերազմին, Ուկրաինական ճգնաժամին և այլն։ 

Վլադիմիր Պուտինի ելույթի հիմնական թեզերը.

  • Աշխարհում ոչ ոք այլևս իրեն ապահով չի զգում և չի կարող թաքնվել միջազգային իրավունքի հետևում, ինչպես քարե պատի հետևում։
  • Ժամանակակից աշխարհի համար միաբևեռ մոդելը ոչ միայն անընդունելի է, այլև անհնար։
  • Ռազմական ուժի կիրառման մասին որոշումների կայացման միակ մեխանիզմը կարող է լինել միայն ՄԱԿ-ի կանոնադրությունը։
  • Նրանք [Արևմուտքը] փորձում են ԵԱՀԿ-ն վերածել գռեհիկ գործիքի՝ 1 կամ մի խումբ երկրների արտաքին քաղաքական շահերն այլ երկրների նկատմամբ ապահովելու համար։
  • ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը կապ չունի բուն դաշինքի արդիականացման կամ Եվրոպայում անվտանգության ապահովման հետ։
  • Ռուսաստանն ավելի քան հազար տարվա պատմություն ունեցող երկիր է, և միշտ օգտվում է անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից։ Մենք չենք պատրաստվում այս ավանդույթը փոխել։

Ելույթն ամբողջությամբ։