Հայաստան

Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 21։45-ի դրությամբ, Աբովյանի,  Սևանի, Ստեփանավանի, Սիսիանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում և Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր: 


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 


Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: