Քաղաքական

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով քննում է ապացույցների հետազատման կարգը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը։ Դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, անցավ ապացույցների հետազոտման կարգի սահմանմանը՝ առանց քննարկելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առաջարկեց սահմանել ապացույցների հեռազոտման հետևյալ կարգը․ նախ՝ հետազոտել քրգործում առկա փաստաթղթերը, այնուհետև իրեղեն ապացույց ճանաչված հանգամանքները, դրանից հետո անցնել վկաների հարցաքննությանը և ամփոփել ապացույցների հետազոտումը ամբաստանյալների հարցաքննությամբ։

Դատախազն առաջարկեց սկզբից հարցաքննել Սիլվա Համբարձումյանին, Վարդան Օսկանյանին, Լևոն Սուլթանյանին, Անահիտ Իսրայելյանին, Կարմեն Սահակյանին, Անդրանիկ Գևորգյանին։ Նաև դատախազությունը պատրաստվում է միջնորդել միջոցներ ձեռնարկել հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին հարցաքննելու համար։  

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը խնդրեց պարզաբանել՝ ինչ դատավարական գործընթացով է դատարանը հրաժարվում ապացույցներից։ Նրա խոսքով. «Քրեական գործի մեջ կա ավելի քան 100 հատոր նյութ, որի մեծ մասն ապացույցներ են, կա դատակոչի մեծ ցուցակ, իսկ դատախազն, ըստ էության, հրաժարվում է այդ ապացույցներից»։

Ըստ նրա՝ ցուցակի մեջ պետք է նաև ավելացնել դատավարական փաստաթղթերն ուսումնասիրելը։