Միջազգային

ԱՄՆ Պետդեպարտամենտն աջակցել է Deutsche Welle-ին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է գերմանական Deutsche Welle (DW) լրատվականի մոսկովյան գրասենյակը փակելու Ռուսաստանի որոշումը։ «ԱՄՆ-ը դատապարտում է Ռուսաստանի կառավարության որոշումը՝ փակելու Deutsche Welle-ի մոսկովյան գրասենյակը»,- ​​գրել է նա Twitter-ում։ Հիշեցնենք, որ Deutsche Welle-ի մոսկովյան բյուրոն ուրբաթ առավոտյան դադարեցրել է աշխատանքը ՌԴ իշխանությունների պահանջներին համապատասխան։ Փետրվարի 3-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը կչեղարկի գերմանական DW հեռուստառադիոընկերության բոլոր աշխատակիցների հավատարմագրումը Ռուսաստանում՝ ի պատասխան Գերմանիայում Russia Today DE հեռուստաալիքի հեռարձակման արգելքի։ 

Ի պատասխան Մոսկվայի որոշմանը Բեռլինում հայտարարել էին, որ Ռուսաստանում DW-ն օրենքը չի խախտել, Գերմանիայի կառավարությունը չի կարող ազդել Գերմանիայում մեդիա կարգավորող մարմնի որոշումների վրա և Մոսկվայի որոշումը քաղաքական է։ Փետրվարի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն խոստովանել էր, որ կգնա իրավիճակի կարգավորման ուղղությամբ, բայց միայն ի պատասխան Բեռլինի համապատասխան քայլերի։