Մշակույթ

Amazon-ը ներկայացրել է «Մատանիների տիրակալը. մատանիների իշխանությունը» սերիալի թիզերը

Amazon ընկերությունը ներկայացրել է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռոել Թոլքինի գրքերի հիման վրա նկարահանվող նոր սերիալի անվանումն ու թիզերը. սեպտեմբերի 2-ից ցուցադրության դուրս եկող սերիալը կկոչվի «Մատանիների տիրակալը. Իշխանության մատանիները»: Թիզերում պատմվում է 20 մատանիների ստեղծման պատմությունը: Amazon-ը գաղտնի է պահում սերիալի հիմնական սյուժետային գծերը: