Հայաստան
Գազով աշխատող մեքենաները մինչև օգոստոսի 1-ը պետք է լիցենզավորվեն
Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումները մինչև օգոստոսի 1-ը պետք է լիցենզավորվեն։

Խոշոր հարկատուների հարկերը էականորեն ավելացել են (ԹՎԱՅԻՆ ՊԱՏԿԵՐ)
2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ավելացել է հարկերի հավաքագրումը։ Մի քանի խոշոր հարկատուների վճարած հարկերը մի քանի անգամ գերազանցել են մինչհեղափոխական շրջանում արձանագրված ցուցանիշները։

2 հոգի դատապարտվել է ոստիկանին կաշառք առաջարկելու համար
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության տարբեր աշխատակիցներին քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված ևս 2 երկու քրեական գործերով կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Հայաստանում Հարավային երկաթգիծ կառուցելու առաջարկ կա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է՝ ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են, որ անհրաժեշտ է զարգացնել Եվրոպա-Արևմտյան Չինաստան ուղղությամբ եվրասիական տրանսպորտային միջանցքները։
Պարզվում են Արին-Բերդ փողոցում տեղի ունեցած պայթյունի պատճառները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայթյունի հետևանքով ՍՊ ընկերության աշխատակիցներից մեկի մահվան, ևս մեկի վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: