Թայվանական Asus ընկերությունը ներկայացրել է անուշաբույր համակարգչային մկնիկ. հայտնում է ընկերության կայքը։
Asus-ում նշել են, որ Fragrance Mouse-ը շուկայում համակարգչի համար նախատեսված առաջին մկնիկն է, որն ունի բուրմունք։ Սարքի ներսում տեղադրված է փոքրիկ բուրավետ յուղերի տարա, որը կարելի է լցնել անուշաբույր միջոցներով։ Շարժական տարան կարելի է մաքրել ու նորից լցնել։
Ընկերության ներկայացուցիչները նկատել են, որ համակարգչային աքսեսուարը օգտատիրոջն ինքնադրսևորվելու մեծ հնարավորություններ կտա: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Asus-ը առանձին կվաճառի մկնիկի անուշաբույր յուղերը:
Fragrance Mouse-ը համակարգչին միանում է Bluetooth-ով, ունի 10 միլիոն սեղմումով հաշվարկված ֆիզիկական կոճակներ, սենսորի կարգավորելի լուծում։ Գաջեթն աշխատում է մեկ AA մարտկոցով:
Հոտով առաջին մկնիկի արժեքը չի բացահայտվում, սարքը վաճառքում կհայտնվի գարնանը։