Երևան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 26-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Չորրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն ձախ շրջադարձ և հետադարձ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից՝ միայն ուղիղ: