Երևան

Հաղթանակ թաղամասում խնդիրները բազմաթիվ են, բայց կարողացանք լուծումներ գտնել. Տիգրան Ավինյան (լուսանկարներ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամփոփեցինք Մալաթիա-Սեբաստիա շրջայցը՝ նաև հանդիպելով Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչներին: Ուրախ եմ, որ այս հանդիպումների արդյունքում կարողացանք մի շարք խնդիրներին լուծումներ տալ:

Կբարեկարգվի 82 մանկապարտեզի բակը:
Կվերանորոգվի Էներգետիկների թաղամասի մանկապարտեզը և կբարեկարգվեն բակն ու ֆուտբոլի դաշտը: 
Կբարեկարգվի նաև Արարատյան զանգվածում գտնվող 152 դպրոցի բակը:
Վահան Զատիկյանի անվան մարզադպրոցը, որ գտնվում է անմխիթար վիճակում, ամբողջությամբ կվերանորոգվի:
Օրբելյանի անվան արվեստի դպրոցի շինության տարածքը կընդլայնվի՝ ապահովելու երաժշտական կրթություն ստացող երեխաների հարմարավետ ուսումը:
Հարավ-արևմտյան թաղամասի մի շարք հասցեների կոյուղատարեր ամբողջությամբ կփոխարինվեն:

Հաղթանակ թաղամասում վերջին 30 տարիների ընթացքում կուտակված խնդիրները բազմաթիվ են, բայց կարողացանք բնակիչների հետ քննարկումների արդյունքում լուծումներ գտնել: Այստեղ նաև կառուցելու ենք մայթեզր 1-ին փողոցում, որը թաղամասի ստեղծման օրվանից պարզապես չի եղել»: