Երևան

Երևանում ճոպանուղին կկառուցվի

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձել է Երևանում ճոպանուղու կառուցման նախագծին։ Նա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է, թե որ փուլում է ճոպանուղու կառուցման նախագիծը․ «Ավարտական։ Հիմա ամփոփում ենք, ձևավորում ընդհանուր պատկերը, և շուտով ծրագիրը կհասնի կառավարությանը»,- հայտնել է Վահան Քերոբյանը։

Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է. «Ենթակառուցվածքների ներդրման մասով պայմանավորվածությունը հետևյալն է։ Ներդրողները պատրաստ են ճոպանուղու կառուցման համար ներդնել մինչև 20 մլն դոլար։ Եթե գումարը դրանից ավել կլինի, ինչը քիչ հավանական է, այդ դեպքում ենթակառուցվածքային ծրագրով էկոնոմիկայի նախարարությունը կարող է միջամտել»։

Ըստ Տիգրան Ավինյանի՝ Երևանի մանկական երկաթուղում ներդրողը պատրաստ է նաև ճոպանուղի կառուցել, որի համար 20 մլն դոլար կհատկացվի։