Երևան

Փակ շուկայի մոտի գետնանցումը շուտով շահագործման կհանձնվի

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն այցելել է Փակ շուկայի մոտ գտնվող գետնանցում, որտեղ այժմ հիմնանորոգման աշխատանքներ են արվում։

«Այցելեցի Փակ շուկայի դիմացի գետնանցում, ծանոթացա հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Բավականին գեղեցիկ և լուսավոր է: Շուտով գետնանցումը շահագործման կհանձնվի, հուսով եմ մեր քաղաքացիները կհավանեն»,- տեղեկացրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Հետևեք մեզ Telegram-ում։