Երևան

Տիգրան Ավինյանը հանդիպել է կենդանասերներին, քննարկել թափառող շների հետ կապված խնդիրները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է կենդանասերներին, քննարկել թափառող շների հետ կապված խնդիրները՝ աշխատանքի թափանցիկությունից, օրենսդրական փոփոխություններից մինչև կացարանների կառուցում:

Համայնքային իշխանությունը վստահ է՝ համակարգային մոտեցման դեպքում խնդիրը հնարավոր կլինի լուծել: Կարևոր է նաև հասարակության վերաբերմունքը։ 

«Թափառող կենդանիների խնդիրը անհանգստացնում է գրեթե բոլոր երևանցիներին: Անհրաժեշտ է բազմակողմանի և հոգատար մոտեցում՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև աշխատանքի թափանցիկությունը: Այսօր թափառող կենդանիների համայնքային կենտրոնում հանդիպում-քննարկում ունեցանք ոլորտի կայացման մեջ ակտիվ մասնակցություն ունեցող քաղաքացիների հետ:

Շնորհակալ եմ հանրային քննարկման բոլոր մասնակիցներից՝ համայնքային կենտրոնի ներկայացուցիչներից և երևանցիներից, համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Որոշել ենք առաջիկայում ևս հանդիպել և ամփոփել կատարված աշխատանքը:

Հ.Գ. Հանդիպման ավարտին կացարանի բնակիչներից Արջուկը գտավ նոր տիրոջ և նոր տուն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետը:

Հետևեք մեզ Telegram-ում։