Երևան

Համայնքի հողի վրա տուն է սարքում. ոչ մի դեպքում դեմը չենք կարողանում առնենք. վարչական շրջանի ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը քաղաքապետնի տեղեկացրեց, որ քաղաքացիներից մեկը համայնքի հողի վրա ապօրինի շինություն է կառուցել։ 

«Քաղաքացին նույն տեղում արդեն երրորդ անգամ ապօրինի շինություն է կառուցում։ Երևի մի ամիս առաջ նույն գործողությունն է արել և նորից քանդվել է»,- նշել է վարչական շրջանի ղեկավարը։