Երևան

Առաջին անգամ Երևան քաղաքի ճանապարհները կասֆալտապատվեն նախագծերին համապատասխան

Այս տարի առաջին անգամ Երևան քաղաքի ճանապարհները ասֆալտապատվելու են նախագծերին համապատասխան: Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։ 

«Այս տարի առաջին անգամ Երևան քաղաքի ճանապարհները ասֆալտապատվելու են նախագծերին համապատասխան: Այս որոշմանն եկանք Տիգրան Ավինյանի հետ քննարկումների արդյունքում:
Ստորև ներկայացնում եմ երեք վարչական շրջանների առաջին փուլով ասֆալտապատվող ճանապարհները:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
- Տիչինայի փողոց
- Ռոմանոս Մելիքյան փողոց
- Եռաբլուրից դեպի Սեբաստիա փողոց
- Բաբաջանյան փողոցից դեպի «Էլեկտրիկներ տանող ճանապարհ»
Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջան
- Կ. Ուլնեցի փողոց
- Պարույր Սևակ փողոց
Շենգավիթ վարչական շրջան
- Սևանի փողոց
- Գարեգին Նժդեհ փողոց
- Մանանդյան փողոց
- Արարատյան փողոց (Բագրատունյաց փողոցից մինչև Հ. Հովսեփյան փողոց)
- Ղարիբջանյան փողոց` Չեխովի փողոցից»։