Երևան

Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում արդեն գործում է «Ամանորյա տոնավաճառը»

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում արդեն գործում է «Ամանորյա տոնավաճառը»: Հրավիրում ենք երևանցիներին և հյուրերին իրենց տոնական գնումները տոնավաճառում կատարելու կամ պարզապես զբոսնելու տաք ըմպելիքով:

Տոնավաճառը բաց կլինի մինչև Սուրբ Ծննդյան տոնը»: