Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ Արաբկիր վարչական շրջանում շրջայցի ժամանակ, քաղաքացիների խնդրանքը` վերականգնել երբեմնի բոլորիս կողմից սիրված Մերգելյան զբոսայգին, արդեն իսկ կյանքի է կոչվում:
Ապամոնտաժվում են ապօրինի տեղադրված մանկական հնամաշ խաղերը և անօրինական շինությունները, տաղավարները:
Առաջիկայում Մերգելյան զբոսայգին կարդիականացվի և կդառնա քաղաքի լավագույն հանգստի վայրերից մեկը»: