ՀՀ կառավարության որոշմամբ, Երևանի մետրոպոլիտենի համար կգնվի 14 հզոր օդորակիչ։ ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ այսօր առկա օդորակիչները տեղադրվել են 1980-ականներին: Նոր օդորակիչներ գնելու նպատակն է՝ բարձրացնել անվտանգությունը, բացի այդ, ըստ Սանոսյանի. «Խոնավության մակարդակի փոփոխությունը, որն իր հետ բերում է մյուս ենթակառուցվածքների մաշվածության, եթե համապատասխան խոնավության մակարդակ չի ապահովում»: