Հիմնանորոգվում է «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Տարածքն ամբողջությամբ կնորոգվի, կանցկացվի լուսավորության նոր համակարգ, սյուների եզրերով կտեղադրվեն նստարաններ։
Աստիճանահարթակները կունենան ծածկեր, բազրիքներ։ Ջրահեռացումն էլ կկազմակերպվի պոմպերով։
Աշխատանքների ավարտը դեկտեմբերի 25-ն է։