Երևան

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Երևանի քաղաքապետարանին կվերադարձնի անավարտ շինությունները (տեսանյութ)

2002թ.-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները, սակայն «Կասկադ» համալիրը ավարտուն տեսք մինչ այժմ չի ստացել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Երևանի քաղաքապետարանի և «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում, չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին:


Այդ վայրում մտադրություն կա կառուցել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել մայրաքաղաքի մշակութային և տուրիստական կյանքը: