Երևան

Երևանի ավագանին մեր աչքերն ու ականջներն են, նաև՝ խիղճը. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանի ավագանին մեր աչքերն ու ականջներն են, և որոշ դեպքերում նաև խիղճը։

Պատասխանելով ավագանու անդամ Արման Բաբաջանյանի հարցին, Ավինյանը նշել է. «Երևանի ավագանին պետք է նաև մատնանշի, թե որ ուղղություններով ենք մենք սխալ գնում»։ Ըստ նրա՝ իրենց այստեղ պետք է նաև ավագանին օգնի։

Ավինյանը նշեց, որ Երևանի ավագանու հետ աշխատանքը պատկերացնում է ամենօրյա ռեժիմով։ Նա այս համատեքստում հորդորեց, որ ավագանին պետք է ավելի ակտիվ լինի և մարդկանց ձայնը լսելի դարձնի։