Երևան

Տիգրան Ավինյանը կարևորել է ապաստարանների կահավորման խնդիրը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի ապաստարանների խնդրին։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Ավինյանը շեշտել է. «Բոլոր տեղերում մղվող մարտերում պայքարում ենք մեր ինքնիշխանության համար և երկրում տիրող իրավիճակը հաշվի չառնել, ուղղակի հնարավոր չէ:

Օրինակ՝ հիմա դժգոհություններ կան, խուճապ է ատեղծվում, որ ապաստարանների վիճակն է ուսումնասիրվում ու գնահատվում: Ավելի լավ է հիմա մի փոքր խուճապ լինի, բայց Աստված մի արասցե, երբ դրանց կարիքն ունենանք՝ իմանանք, որ այդ ապաստարանները կահավորված են և տեղերը ֆիքսված են, մարդիկ իմանում են»:

Ըստ Ավինյանի՝ հիմա կարևոր է ապաստարանների կահավորումը և դրանց մասին մարդկանց տեղեկացնելը։