Ռուսաստանը գիշերային ժամերին հրթիռային և անօդաչու սարքերով հարվածել է Կիևին՝ սպանելով առնվազն ութ մարդու, վիրավորելով ավելի քան 70-ի և ավերելով մի շարք շենքեր. հայտնում է Reuters-ը։ Սա այս տարվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքի վրա կատարված ամենախոշոր հարձակումն է։
Հարվածների հետևանքով բռնկվել են հրդեհներ։ Վիրավորների թվում է նաև վեց երեխա, իսկ որոշ քաղաքացիներ դեռևս մնում են փլատակների տակ, հայտնում են պաշտոնյաները։
Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Անդրիյ Սիբիհան «X» հարթակում գրել է, որ այս «դաժան հարվածները» վկայում են՝ խաղաղությանը խոչընդոտող կողմը Ռուսաստանն է, ոչ թե Ուկրաինան։ Ռուսաստանի կողմից հարձակման վերաբերյալ պաշտոնական արձագանք դեռ չի ստացվել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է ութ զոհի մասին տեղեկատվությունը, թեև նախնական տվյալներով նշվել էր ինը զոհ։