Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մոտ կես ժամ սպասել է Կատարի էմիրի ժամանմանը, որի հետ նա հանդիպելու էր Դոհայում։ Այս մասին հայտնում է Bild թերթը։
Շտայնմայերը չորեքշաբթի առավոտյան Դոհայում հանդիպելու էր Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ․ «Էմիրն ակնհայտորեն պատրաստ չէր ընդունել Շտայնմայերին վայրէջքից հետո»,- գրում է թերթը՝ նշելով, որ նախագահը շեյխին սպասում էր ինքնաթիռի աստիճաններին՝ «դժգոհ դեմքով և ձեռքերը կրծքին ծալած»։ Պարբերականը նշում է, որ արարողակարգի ծառայության ղեկավարի հարցմանն ի պատասխան՝ գերմանական կողմին առաջարկել են, որ «նախագահը թեյ խմի օդանավակայանում՝ ժամանակ սպանելու համար», ինչը Շտայնմայերը, ըստ ամենայնի, չի ցանկացել անել՝ նախընտրելով սպասել թեքահարթակի վերևում գրեթե կես ժամ՝ 30 աստիճան շոգին: