Միջազգային

Մոսկվայում ձերբակալվում են Նավալնիի ծննդյան օրվա առթիվ ցույցերի մասնակիցները

Այսօր Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի ծննդյան օրն է, ինչի առիթով Մոսկվայում ակտիվիստներն ակցիաներ են իրականացնում: 

Ընդդիմության առաջնորդի կողմնակիցները ցույցեր են անցկացնում Մոսկվայի Պուշկինսկայա և Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում։

Ոստիկանությունն արդեն շուրջ 45 ակտիվիստ է ձերբակալել։

Իրավապահները դեռ տվյալներ չեն ներկայացրել ձերբակալվածների ստույգ թվի մասին։