Միջազգային

ՀԱՊԿ պաշտպանության նախարարները ռազմատեխնիկական համագործակցության փաստաթղթեր կստորագրեն

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգներն ու ճգնաժամային արձագանքման բարելավումը․ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նրա խոսքով, նախատեսվում է նաև քննարկել հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների համատեղ պատրաստման, ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։