Միջազգային

«Ինչպե՞ս ենք աշխատելու այս պայմաններում»․ Տոկաևը ԵԱՏՄ-ում Միութենական պետության առկայությունը խնդիր է համարում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խնդիր է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության առկայությունը Եվրասիական տնտեսական միությունում։

Նա նաև հավելել է, որ ինտեգրման մեկ այլ մակարդակ ներկայացնում են ԵԱՏՄ մյուս անդամները՝ Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը։

«Այս իրողության հետ պետք է հաշվի նստել: Ինչպե՞ս ենք աշխատելու այս պայմաններում, սա հայեցակարգային հարց է: Կարծում եմ, որ պետք է քննարկել այս խնդիրը»,- մասնավորեցրել է Ղազախստանի նախագահը: