Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լեհաստան։ Այս մասին TVN24-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահի ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր European Pravda-ն, Զելենսկին պաշտոնական այցով Վարշավա կժամանի ապրիլի 5-ին, ինչը նրա երրորդ արտասահման այցն է պատերազմի սկզբից ի վեր։ «Կարող եմ ասել, որ նախագահ Զելենսկին հատել է Լեհաստանի սահմանը»,- ասել է Պշիդաչը։