ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի դատարան պետք է ներկայանա ապրիլի 4-ին, հայտնում է CNN-ը։
Սպասվում է, որ ֆինանսական խարդախության մեջ մեղադրվող Թրամփը Նյու Յորք կժամանի ապրիլի 3-ին։ Նրան կուղեկցեն Գաղտնի ծառայության աշխատակիցները, հայտնում է աղբյուրը։
Նշվում է, որ Հարավային Մանհեթենի մյուս բոլոր դատական գործերը երեքշաբթիից կտեղափոխվեն այլ օրեր:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Նյու Յորքի մեծ երդվյալ ատենակալները քվեարկել էին Թրամփին մեղադրելու օգտին՝ Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով։