Միջազգային

Ղազախստանում իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 53,46%-ը. exit poll

Ղազախստանի ընտրություններում իշխող «Ամանաթ» կուսակցությունը հավաքել է ձայների 53,46 տոկոսը, ընդհանուր առմամբ, խորհրդարան է անցնում յոթ քաղաքական ուժից վեցը։ Այս մասին են վկայում Եվրասիական ինտեգրման ինստիտուտի անցկացրած exit poll-ի տվյալները։

Առաջին անգամ խորհրդարան կարող է մտնել ընդդիմադիր Ազգային սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 5,31 տոկոսով։ Ղազախստանի կանաչների «Բայտակ» կուսակցությունը չի կարողացել հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոս շեմը՝ հավաքելով 3,22 տոկոս։ Բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 4,47%-ը։ Ընտրությանը մասնակցել է 30 հազար մարդ։