Միջազգային

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը մեղադրվել է ահաբեկչության մեջ

Պակիստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության նախագահ Իմրան Խանը մեղադրվել է ահաբեկչության մեջ։

Մեղադրանք է առաջադրվել նաև նրա 17 օգնականներին և մի քանի տասնյակ համախոհներին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Մեղադրանքները ներկայացվել են նախօրեին Իսլամաբադում իրավապահ մարմինների աշխատակիցների եւ Խանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո: