Միջազգային

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում օրակարգային արդիական հարցեր»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։