Ադրբեջանը 2018-2020 թվականներին դարձել է երկրորդ երկիրը, որտեղ Իսրայելն ամենաշատ սպառազինությունն է արտահանել։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI) զեկույցում։
Նշվում է, որ նշված ժամանակահատվածում իսրայելական սպառազինության արտահանման 9,1%-ը բաժին է ընկել Ադրբեջանին։ 2018-2022 թվականներին Իսրայելից ամենաշատ սպառազինությունը ներմուծել է Հնդկաստանը։ Զենքի ներմուծումը Հնդկաստան կազմել է Իսրայելի զենքի ընդհանուր արտահանման 37%-ը։