Միջազգային

Բաքուն բողոքի նոտա է հղել Թեհրանին՝ Ադրբեջանի քաղաքացու անհետացման կապակցությամբ

Բաքուն բողոքի նոտա է հղել Թեհրանին՝ Ադրբեջանի քաղաքացու անհետացման կապակցությամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Գերմանիայի Յենայի համալսարանի 25-ամյա ուսանող Ֆարիդ Սաֆարլին այցով մեկնել է Իրան, սակայն մարտի 4-ից նրա մասին լուր չկա։ Հաջիզադեի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ դիմումն Արտաքին գործերի նախարարություն է ստացվել մարտի 9-ին։
 
Տեղեկությունը ճշտելու համար Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Իրանի դեսպանատանը և այժմ սպասում է պատասխանի՝ ասել է նա։ Սաֆարլիի գտնվելու վայրի որոշման ուղղությամբ համապատասխան աշխատանքներն ու հետազոտությունները շարունակվում են։