Միջազգային

«Ֆրանսիական Աֆրիկայի» ժամանակաշրջանը ավարտվել է». Մակրոն

«Ֆրանսիական Աֆրիկա» (Françafrique) քաղաքականությունը, որը ենթադրում էր Փարիզի ոչ պաշտոնական խնամակալությունը Աֆրիկայի նախկին գաղութների նկատմամբ, տեղը զիջում է նոր հավասարակշռված գործընկերությանը», - այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գաբոն կատարած այցի ժամանակ։

«Այստեղ՝ Գաբոնում, մեզ կապում է ընդհանուր պատմությունը, և եկեք չթաքցնենք Françafrique-ի պատմությունը։ Françafrique-ի այս դարաշրջանն ավարտվել է»,-հայտարարել Է Ֆրանսիայի ղեկավարն այդ երկրում ֆրանսիական հանրությանն ուղղված ուղերձում, որը հեռարձակել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը: