Միջազգային

Թուրքիայում աղետի գոտում սկսվել է ավելի քան 21 000 շենքի շինարարություն

2023 թվականի մարտի 3-ի դրությամբ Թուրքիայում աղետի գոտում արդեն սկսվել է 21 244 շենքի շինարարություն։ Այս մասին հինգշաբթի օրը Ադիյաման նահանգում կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը։

Նրա խոսքով՝ առաջիկա երկու ամսում աղետի գոտու գավառներում ընդհանուր առմամբ 244 հազար բնակելի շենքի հիմքեր կդրվեն, և այդպիսով Թուրքիայի պատմության մեջ լայնածավալ շինարարություն կսկսվի։

«Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել 319 000 շինություն»,- նշել է նախարարը հավելելով, որ տների շինարարության մեկնարկին զուգահեռ աշխատանքներ են տարվում երկրաշարժի պատճառով բնակարանները կորցրած քաղաքացիների համար մոդուլային քաղաքներ ստեղծելու ուղղությամբ։

Նախարարը վստահեցրել է, որ պետությունը ձեռնարկում է բոլոր քայլերը՝ տուժածներին օգնելու համար։ Նախարարը հավելել է, որ աշխատանքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև տուժած մարզերում իրավիճակը լիովին կարգավորվի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը։